Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սիրիական բանակը կասեցրել է «ալ-Նուսրայի» գրոհն Իդլիբ նահանգում

Սիրիական բանակը կասեցրել է «ալ-Նուսրայի» գրոհն Իդլիբ նահանգում
30.11.2019 | 17:42

Սիրիական կառավարական բանակն ուրբաթ հակահարված է տվել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների գրոհին Իդլիբ նահանգի արևելքում իրենց դիրքերի վրա՝ հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:


Ուրբաթ «Ջաբհատ ան-Նուսրա» ահաբեկիչներն օգտագործել են տանկեր և ծանր տրանսպորտային միջոցներ՝ սիրիական բանակի ռազմական դիրքերի վրա հարձակվելու համար: Բախումների արդյունքում բանակային ստորաբաժանումին հաջողվել է հետ մղել հարձակումը, ոչնչացնել ահաբեկիչների զենքի մի մասը:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ